ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Կայացավ ընտանեկան բժշկության միջազգային գիտաժողովը
Հոկտեմբերի 2-3-ը` «ԱՍՏԵԼԼԱՍ ֆարմա» դեղագործական ընկերության հովանավորությամբ, Հայաստանում առաջին անգամ կայացավ ընտանեկան բժշկության միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպել էին «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» առողջապահական հասարակական կազմակերպությունը և Երևանի Մխ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:
Գիտաժողովն իր ելույթով բացեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը: Նա կարևորեց այն փաստը, որ Հայաստանում` հատկապես մարզերում, արդեն կայացել է ընտանեկան բժշկությունը:
Ընտանեկան բժշկության միջազգային և հայաստանյան պատմության մասին զրուցեցինք ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի հետ:
– Ինչպիսի՞ն են ընտանեկան բժշկության միջազգային հեռանկարները:
– Ընտանեկան բժշկությունը միջազգային նախագիծ է, որը Հայաստանում ներդրվեց 1998-ից: Այդ ոլորտը հիմնվում է կրթական ծրագրերի միջազգայնացման վրա: Ներկա կոնֆերանսը դրան ուղղված ևս մի քայլ է: Կոնֆերանսին հրավիրված են միջազգային ասպարեզում հաջողության հասած հայազգի ընտանեկան բժիշկներ և ընտանեկան բժշկության դասախոսներ: Նրանց հետ շփումը ցույց տվեց, որ բավականին հեռանկարային է բուհում մեր վերամասնագիտացված ընտանեկան բժիշկների շարունակական բժշկական կրթության ապահովումը, և այն՝ երկարաժամկետ չլինելով հանդերձ, իր մեջ կներառի ընտանեկան բժիշկների կողմից ներկայացված բոլոր այն պահանջները, որոնք նպատակ կհետապնդեն իրենց պրակտիկայի համար անհրաժեշտ գիտելիքներ ստանալու:
– Ի՞նչ ճանապարհ է անցել ընտանեկան բժշկությունը Հայաստանում:
– Ընտանեկան բժշկությունը Հայաստանում ներդրվեց 1998-ից: Դրանից հետո մեզ սպասում էին մի քանի բարդ փուլեր: Պետք էր առաջնային օղակի բժիշկներին` տեղամասային մանկաբույժներին, թերապևտներին, վերամասնագիտացնել որպես ընտանեկան բժիշկներ: Նրանք մեկամյա վերամասնագիտացման կուրս անցան համալսարանում: Դրան զուգահեռ, իրականացվեց նրանց աշխատանքային պայմանների բարելավվումը: Կլինիկաները զինվեցին բոլոր անհրաժեշտ սարքավորումներով՝ ապահովելու որակյալ առաջնային օգնություն բոլոր պացիենտներին, անկախ հիվանդի տարիքից, սեռից, սոցիալական դիրքից, հիվանդությունից:
– Ընտանեկան բժիշկ, մանակույժ, թերապևտ... կա՞ աշխատանքային գործունեության տարբերություն նույն ամբուլատոր բուժհիմնարկներում աշխատելու պայմաններում:
– Սա շատ բարդ և ծավալուն հարց է, կարելի է այս մասին երկար խոսել: Ես պարզապես կասեմ, որ ընտանեկան բժիշկն իր գործունեության մեջ ներառում է ինչպես մանկաբույժի, այնպես էլ մեծահասակի բժշկի գործունեությունը: Դա չի կարող կայանալ շատ արագ և չպետք է լինի արեստականորեն: Իրականում պետք է համապատասխան կրթություն ստանա ընտանեկան բժիշկը, և դրանից հետո միայն կարողանա աշխատել: Կրթությամբ մենք կկարողանանք բացառել պրակտիկայում հանդիպող ռիսկերը` կապված հիվանդների հետ:
– Կայացման ո՞ր փուլում է այժմ ընտանեկան բժշկությունը Հայաստանում:
– Այն ամբողջությամբ կայացել է գյուղական վայրերում: Մենք փորձում ենք կայունացնել այն նաև մայրաքաղաքում: Այդ նպատակով համալսարանում ստեղծում ենք առողջության առաջնային պահպանման կենտրոններ և կլինիկաներ, մանրակրկիտ աշխատանք է տարվում կրթական ծրագրերի վրա: Այդ խնդրի վրա միաժամանակ աշխատում են հասարակական կազմակերպություններ, որոնք փորձում են համախմբել ընտանեկան բժիշկներին: Այժմ նոր փուլ է սկսվել, որը կոչվում է ընտանեկան բժշկի շարունակական կրթություն: Ես հատուկ շեշտը դնում եմ կրթության վրա, քանի որ նախ ներկայացնում եմ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը, երկրորդը` ղեկավարել եմ ընտանեկան բժշկության ամբիոնը, և երրորդ` համոզված եմ, որ բժշկի գործունեության հաջողությունը հիմնվում է իր գիտելիքների և ունակությունների վրա:
Գիտաժողովի մանրամասների, թեմաների կարևորության մասին խոսեցինք «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» առողջապահական հասարակական կազմակերպության համանախագահ, ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Մարինա Օհանյանի հետ:
– Տիկին Օհանյան, ո՞րն է այս գիտաժողովի առանձնահատկությունը:
– Այսօր առաջին անգամ Հայաստանում միջազգային գիտաժողով է` նվիրված ընտանեկան բժշկության արդի խնդիրներին: Մինչ այս մենք շատ միջոցառումներ ենք կազմակերպել, բայց միջազգային աջակցություն` ի դեմս 5 զեկուցողների, առաջին անգամ ենք ստանում: Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ բոլոր զեկուցողները` թե´ Մեծ Բրիտանիայից, թե´ Շվեդիայից, թե´ԱՄՆ-ից, ազգությամբ հայ են:
– Ովքե՞ր են մասնակիցները:
– Միջոցառումը նախատեսված է ընտանեկան բժիշկների, առաջնային օղակում աշխատող բոլոր բժիշկների համար: Կարևոր է, որ նրանք հետաքրքրւթյուն են ցուցաբերում նման միջոցառման հանդեպ, հակառակ դեպքում 400 մասնակից չէինք ունենա:
– Ինչպիսի՞ն է ընտանեկան բժշկության ներկա վիճակը Հայաստանում:
– Կարելի է հաստատել, որ ընտանեկան բժշկությունը Հայաստանում արդեն կայացել է, մեծ պահանջարկ ունի հատկապես մարզերում: Ընտանեկան բժշկին դիմում են անկախ սեռից, տարիքից, հիվանդությունից, և ստանում անհրաժեշտ խորհրդատվություն ու բուժում: Արտասահմանում առողջական խնդիրները 80%-ով լուծում են գտնում առաջնային օղակում, ու անհրաժեշտություն չի լինում դիմել հիվանդանոց կամ նեղ մասնագետի:
– Չկա՞ մտավախություն, որ դրանով կստվերվի նեղ մասնագետների աշխատանքը:
– Չեմ կարծում, որովհետև ընտանեկան բժիշկը անհրաժեշտության դեպքում ուղղորդում է հիվանդին նեղ մասնագետի մոտ, նաև պետք է ունենա որոշակի խնդիրների լուծման հմտություններ: Եթե, օրինակ, թերապևտի կամ մանկաբույժի մոտ փորլուծությամբ հիվանդ է գալիս, նա նշանակում է դեղորայքային բուժում և այսքանով խնդիրը վերջանում է: Իսկ եթե, օրինակ, նմանատիպ մի քանի դեպք է գրանցվում, ապա ընտանեկան բժիշկը պետք է մտածի նաև հիվանդության աղբյուրի, պատճառի մասին:
– Ե՞րբ դիմել բժշկի, ե՞րբ բուժումը կազմակերպել տանը, ե՞րբ՝ ստացիոնարում:
– «Դիմել բժշկին» չի նշանակում պարտադիր գանգատ ունենալ: Ամբողջ աշխարհում կարևորվում է կանխարգելումը, առողջ ապրելակերպը: Եթե կարողանանք փոքչ-ինչ փոխել այս կարծրատիպը, կհասնենք այն արդյունքին, որ մարդիկ դիմեն բժշկին ո´չ միայն լուրջ հիվանդության կամ երբեմնի հիվանդության սրացման փուլում, այլ նաև դրանք կանխարգելելու նպատակով: Այս դեպքում առողջապահության վիճակը կտրուկ կբարելավվի` առանց մեծ ներդրումների:
– Ո՞ր դեպքերում բուժումը կազմակերպել տանը:
– Կան կոնկրետ գործառույթներ, որոնց սահմանը չի կարող անցնել ընտանեկան բժիշկը: Շատ դեպքերում ընտանեկան բժիշկը հարկադրված է հիվանդին շուտափույթ ուղեգրել հիվանդանոց: Շատ կարևոր է գիտակցել, թե որտեղ են սկսվում և ավարտվում ընտանեկան բժշկի պարտականությունները: Տարածված հիվանդությունների, հատկապես ոչ վարակիչ հիվանդությունների, օրինակ, հիպերտոնիկ հիվանդության վարումն իրականացնում է ընտանեկան բժիշկը:
– Ռացիոնալ հակաբիոտիկաթերապիա ընտանեկան բժշկի պրակտիկայում…
– Շատ եմ կարևորում այս հարցը: Ես նույնիսկ հատուկ զեկույց ունեմ` նվիրված այս խնդրին: Մեր հիվանդները արդեն թեյի հետ հակաբիոտիկներ են խմում: Պետք է բացատրել, որ կարիք չկա առանց ցուցումների օգտագործել հակաբիոտիկներ, պետք չէ դրանք չարաշահել, որ վերջիներս չկորցնեն իրենց արդյունավետությունունը: Եթե այսպես շարունակվի, որոշ ժամանակ հետո դրանք ընդհանրապես կկորցնեն իրենց ազդեցությունը հարուցիչների վրա:
– Ի՞նչ եք կարծում` խնդիրն առաջանում է բժշկի նշանակումի՞ց, թե՞ հիվանդի ինքնաբուժման արդյունք է:
– Ե´վ այն, և´ մյուսը: Երբ Անգլիայում էի, հիվանդացա սուր շնչառական վիրուսային հիվանդությունով ու, կլիմայի փոփոխության հետ մեկտեղ, շատ ծանր էի տանում: Երկու շաբաթ շարունակ ջերմել եմ, ունեի հազ, վատ ինքնազգացողություն, բայց չեմ կարողացել բուժվել հակաբիոտիկով: Պատճառն այն էր, որ դեղատնից հակաբիոտիկ անհնար էր ձեռք բերել առանց դեղատոմսի, իսկ բժիշկները նախընտրում էին, որ իմ օրգանիզմը պայքարի և չէին նշանակում հակաբիոտիկներ: Կարծում եմ, որ Եվրոպական այս պրակտիկան անհրաժեշտ է կիրառելի դարձնել նաև Հայաստանում: Հակաբիոտիկները պետք է դուրս գրել միայն դեղատոմսով և միայն անհրաժեշտության դեպքում՝ հիմնավորված:
Հակաբիոտիկը շատ արդյունավետ դեղամիջոց է ճիշտ կիրառման դեպքում: Չպետք է չարաշահել, որպեսզի վաղը կրկին հնարավորություն ունենալ դիմելու հակաբիոտիկի օգնությանը՝ ակնկալելով դրական արդյունք:
Մեր հաջորդ զրուցակիցը գիտաժողովի գլխավոր աջակից «ԱՍՏԵԼԼԱՍ ֆարմա» դեղագործական ընկերության բժշկական ներկայացուցիչ Տաթևիկ Խաչատրյանն է:
– Ինչպիսի՞ն են հակաբիոտիկների հանդեպ նոր մոտեցումները:
– Հակաբիոտիկը շատ արդյունավետ դեղամիջոց է: Սակայն փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում չարաշահում են հակաբիոտիկների կիրառումը: Կոնֆերանսի նպատակներից մեկը հակաբիոտիկների ճիշտ կիրառման մասին իրազեկելն է՝ ճի´շտ հակաբիոտիկ, ճի´շտ տեղում, ճի´շտ ժամանակին, ճի´շտ հարուցչի դեպքում:
– Ի՞նչ է առաջարկում «Աստելլաս»-ը գիտաժողովին մասնակից բժիշկներին և նրանց պացիենտներին:
– «Աստելլաս» ընկերությունն ունի բոլոր շարքերի հակաբիոտիկներ` սկսած ամինապենիցիլիններից մինչև մակրոլիդներ: Եթե թերապևտը սխալ նշանակեց հակաբիոտիկը, օգտագործեց ոչ թե առաջին խմբի հակաբիոտիկ, այլ ռեզերվային դեղամիջոց, կարող են գինեկոլոգիական, ուրոլոգիական խնդիրներ առաջանալ: Առաջին հերթին շահագրգրված ենք, որ ճիշտ նշանակվեն հակաբիոտիկները: «Աստելլաս»-ի ընտանեկան բժիշկների հետ համագործակցության հիմաքարերից է նաև հրատապված այդ թեման, ուստի և աջակցում ենք նմանատիպ նախաձեռնությունները:
– Ի՞նչ հակաբիոտիկներ եք ներկայացնում այսօր:
– Մեր դեղաբազան շատ հարուստ է և բժշկին ընտրության լայն հնարավորություն է տալիս, ինչպես, օրինակ, Ֆլեմոքսին Սոլյուտաբը, Ֆլեմոկլավ Սոլյուտաբը, Վիլպրաֆեն Սոլյուտաբը և այլն: Սրանք բոլորը արդյունավետ և բժիշկների վստահությունը վայելող դեղամիջոցներ են:
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն